Ինչպե՞ս են երեխաները սովորում ռոբոտների միջոցով
Տեղադրվել է Creatoy Ltd կողմից
Այսօր շատ ու շատ մարդիկ են համոզվում, որ ռաբոտ խաղալիքները միայն զվարճանքի միջոց չեն այլ կարող են օգնել ձեր երեխային կրթական հարցերում։
Մենք այս հոդվածում կփորձենք պարզել, թե ինչպես ռոբոտները կարող են նպաստել ձեր երեխայի զարգացմանը։
1․ Ինչու՞ են երեխաները սիրում ռոբոտներ
Երեխաները տեսնում են ռոբոտներ ամենուր՝ կինոթատրոններում, մուլտֆիլմներում, կոմիքսներում։ Ներկայումս երեխաները չեն կարող իրենց կյանքը պատկերացնել առանց “Աստղային Պատերազմներ” ֆիլմի կամ հանրահայտ “Երկաթե Մարդը” ֆիլմի հերոսների։ Այս ամենը երեխաների մոտ ստեղծում է դրական պատկերացում ներ ռոբոտների մասին։ Ըստ Primo Toys HQ-ի ուսումնասիրության ամերիկացի երեխաների գերակշիռ մասը չի կարող իր կյանքը պատկերացնել առանց ռոբոտների։
Aix-Marseille համալսարանի պրոֆեսսոր Էդիթ Աքերմնը պնդում է, որ երեխաները սիրահարվում են ռոբոտներին, որովհետև դրանք ունեն հետաքրքիր արտաքին, առանձնահատուկ կերպար և ստեղծում են բռնկումներ երեխաների երևակայությունում։
Պրոֆեսորը 2012-ին անցկանցրել է մի ուսումնասիրություն, որի ժամանակ տարբեր երեխաների հարցրել են, արդյո՞ք կուզենայիք ռոբոտները դառնային ձեր կենցաղի և առօրյաի անբաժան մասը։ Ի զարմանս պրոֆեսորի երեխաների արձագանքը բացարձակ դրական է եղել։
2․ Ռոբոտների հետ սովորելու առավելությունները
Ահա երեք ամենամեծ առավելությունները՝
- ռոբոտները նոր թափ են տալիս երեխաների կրեատիվությանը։
Ըստ Թուֆթ համալսարանի պրոֆեսոր Մարինա Բերսի շատ երեխաներ որոշում են դառնալ ինժեներներ քանի որ փոքր տարիքում ունեցել են ռոբոտ խաղալիքներ։
- ռոբոտները ունեն ‘hands-on learning’ դիզայն
Ռոբոտների դիզայնը մղում է երեխաներին քանդել ռոբոտի մասերը, հավաքել կամ փորձել վերափոխել։ Դրա շնորհիվ երեխաները զարգացնում են ուժեղ տրամաբանական և կրեատիվ հմտություններ։
- ռոբոտները զարգացնում են համակարգչային մտածողությունը
Տարբեր ձեռնարկատերեր ինչպիսին է Մարկ Ցուկերբերգը նշում են, որ ներկայումս կարևոր է երեխաների համար ունենալ համակարգչային մտածելակերպ, դա օգնում է երեխաներին արագ ընկալել նոր կոնցեպտներ և գտնել բարդ խնդիրների հեշտ լուծումներ։
3․ Կրթական ռոբոտների պատմությունը
Ռոբոտներին որպես կրթական գործիք օգտագործելու առաջին տեսլականը տվել է Սեյմուր Փափերթը դեռևս 1960 թվականին։
Փափերթը առաջ է քաշում լեգոների օգտագործումը որպես ուսուցողական գործիք գաղափարը։ Ըստ նրա լեգոները օգնելու էին երեխաներին սովորել մաթեմատիկա։ Այժմ լոգոներին փոխարինում են ռոբոտ խաղալիքները որոնք օգնում են սովորել ինչպես մաթեմատիկա այդպես էլ այլ բնական գիտություններ։
Կիսվել այս գրառումով
- Թագեր: Ռոբոտներ