Մեր մասին

Creatoy - ի  թիմը միավորված է ստեղծարար անձանց զարցացման համար գործիքների և միջոցների կարևորության գաղափարի շուրջ։ Հատկապես կարևոր է գերարագ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում, երբ շատ բաներ ներկայացվում են որպես ֆունկցիոնալ սև արկղ, ապահովել ստեղծագործողի մտածելակերպի գերիշխողությունը սպառողի նկատմամբ։

Հետևաբար մեր առաքելությունն է ստեղծել 1-ից 100 տարեկան երեխաների համար նորարարական և ստեղծագործական խաղալիքներ և համապատասխան միջավայր:

Մեր թիմի անդամներն ունեն ճարտարագիտական և արվեստի բնագավառներում երկարամյա փորձ և լուծումները, որոնք մենք առաջարկում ենք հիմնված են բնության օրենքների վրա: Թվայնացման ժամանակաշրջանում մենք ուզում ենք գտնել «Ոսկե միջինը»  մեր երեխաների համար, որպեսզի նրանք նավարկեն ֆիզիկական և վիրտուալ իրականության միջև ունենալով երկուսի հասկացողություն էլ և կիրառման ունակությունը:

Creatoy-ը Compater ՍՊԸ-ի նախագիծն է, համագործակցությամբ ստեղծագործական խաղալիքների և ավտոմատացման համակարգերի մասնագետների հետ: