Մեխանիկական լարմամբ գեներատոր, էլեկտրական հավաքածու "300"

  • 20,700.00 AMD


Մեխանիկական լարմամբ գեներատոր, Էլեկտրական հավաքածու "300"

   Էլեկտրական կոնստրուկտորը սկսնակների համար, թույլ կտա երեխային ծանոթանալ էլեկտրոնիկայի զարմանալի աշխարհի հետ։ Ի տարբերություն 200 մոդելի, այստեղ ավելացված են նոր էլեմենտներ, որոնք արդեն թույլ են տալիս հավաքել 33 սխեմա։ Նույնիսկ առանց ծնողների օգնության, օգտագործելով միայն գունազարդ ձեռնարկը, երեխան մի քանի րոպեում կհավաքի 32 սխեմաներից մեկը, որի վրա 10 տարի առաջ մեր ծնողները ծախսել են շաբաթներ։

Բացարձակ անվտանգ և հավաքման պարզություն՝ պետք չէ զոդել!

   Կոնստրուկտորը նախատեսված է ցանակացած տարիքայինի համար։ Միացումների և նկարագրության պարզությունը թույլ են տալիս հավաքել բարդ սխեմաներ նույնիսկ 5 տարեկան երեխային, իսկ էլեմենտների բազմազանությունը թուլ է տալիս խորանալ էլեկրոնիայի մեջ և հավաքել սեփականը, ապա հավաքել իրական կյանքում։

Հաճույք են ստանում ոչ միայն երեխաները, այլ նաև ծնողները!

   Տվյալ հավաքածույում ներառված է օգտագործողի ձեռնարկ և դետալներ, անհրաժեշտ ձեռնարկում առկա պրոյեկտների կատարման համար։ Տուփում դետալները գտնվում են թափանցիկ հարթակի տակ, իսկ տուփը դետալներով և օգտագործողի ձեռնարկով պատված է պոլիէթիլենային թաղանթով։

  Սխեմաների աշխատանքի համար պահանջվում են 3 AA չափսի 1.5Վ լարման մարտկոցներ(ձեռք բերել առանձին), կամ նույն չափսի 1.2 Վ լարման մարտկոցներ:

   Ուշադրություն!!!
   Տվյալ կոնստրուկտորը հնարավոր է չաշխատի Duracell և Energizer բրենդի մարտկոցներով, մարտկոցի դրական կոնտակտի կարճ լինելու պատճառով(1-1.5 mm).  .

  Անպայման ուշադրություն դարձրեք «500» , «108, 112, 116» հավաքածուներին, «Էլեկտրոնիկայի առաջին քայլերը շարքից»!